ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ամոթ և խղճահարություն

Ամոթ և խղճահարություն
19.08.2025 | 21:59
Օգոստոսի 20
Այո’, Իմ որդիներ. «Պետք է պաշտպանվեք արհամարհանքներից և պիտի փակվեք հանդիմանության առջև»: Երբեմն Ես պետք է պաշտպանեմ Իմ աշակերտներին իրենց ամոթից և ինքնահանդիմանությունից:
Իմ խեղճ Պետրոսը այդպես էլ երբեք չէր կարողանա անել Իմ գործը կամ Ինձ համար ապրելու համարձակությունն ունենալ, եթե Ես չպահեի նրան Իմ սիրո ջերմությամբ: Ես պետք է պաշտպանեի արհամարհանքից Իմ թշնամիների, ո’չ զայրույթից Իմ բարեկամների՝ իրուրացության համար, այլ նրան պետք է պաշտպանեի իր անձի հանդեպ տածած իր ատելությունից:
Այսօր էլ, ինչպես այն ժամանակ, Իմ աշակերտներն իրենց տկար անձի հանդեպ ունենում են ամոթի, խղճահարության և արհամարհանքի թունավոր զգացումներ: Նրանք կարծում են` շատ հզոր ու քաջ են Ինձ ծառայելու համար. կյանքը երբեմն հակառակն է ապացուցում:
Այս դեպքում է, որ Ես պետք է պաշտպանեմ նրանց Իմ սիրո վահանով. այլապես նրանք պայքարելու և հաղթելու քաջություն երբեք չեն ունենա: Բայց որպեսզի իրենց իրական անձի հետ այդ դեմ առ դեմ հանդիպումը կայանա, պետք է գան ամոթն ու խղճահարությունը:
Սակայն այդ հանդիպումը տեղի է ունենում կատարելություն տանող ճամփի վրա: Բայց այս պետք է լինի ժամանակավոր հանգրվան միայն: Ի՞նչ օգուտ թիթեռնիկին իր զվարթուն թևերը, եթե նա, իր զզվելի անցյալի մտածումների տակ կքած, հողին կառչած մնա: ՈՒստի Ես այսօր, ահա ասում եմ ձեր երկուսին, որ պետք չէ անգամ մի վայրկյան մնալ մտքով` անցյալի ձեր մեղքերի, սխալների, հանցանքների ու տգեղ սովորույթների վրա:
Դուք պետք է նմանվեք մրցասպարեզ ելած այն մարզիկին, որ վազքուղում ցած ընկնելով` իսկույն ոտքի է կանգնում ու սլանում դարձյալ իր նպատակակետը: Ի՞նչ օգուտ, եթե վազողը կանգնի ու սկսի ուսումնասիրել իր ընկած տեղը. և ափսոսանքով ծնկներին զարկի, լաց լինի` հետ ընկնելու համար, իր ձախողման և արգելքը չնկատելու իր կարճատեսության համար:
Դուք այլևս հետ մի նայեք. այս, իբրև հրաման եմ տալիս ձեզ: Նոր սկիզբ ու նոր իմաստ տվեք ձեր ու բոլոր նրանց, ում հանդիպում եք: Այլևս մի հիշեք ձեր կամ նրանց վրիպանքները: Անցյալի սխալները մտաբերելը նշանակում է հանդիպել ձեր լողալը արգելող ջրերի հորձանքի:
Երբ Ես Իմ աշակերտներին երկու- երկու առաքելության ուղարկեցի առանց թղթերի, դրամի ու առանց զգեստի. սա մի հրաման էր, որ պետք է գործադրվեր ոչ միայն բառացիորեն, այլ նաև բարոյապես: Կյանքի ճամփորդության ընթացքում դեն նետեք այն ամենը, որ կարևոր չեն: Մի կողմ թողնելով` անտես արեք բոլոր խոչընդոտները, անցյալի թերացումները, ձախողված լինելու զգացումը:
Ճանապարհը անցեք առանց ծանր բեռների, թեթև սրտով, իսկ թեթև սիրտը նշանակում է` Իմ ներշնչող ազդեցությամբ ծանրաբեռնված լինել:
Ես սիրում եմ ձեզ:
Դիտվել է՝ 3300

Մեկնաբանություններ

鑱借剾閳ョ妴鍋叉崡鍕ㄢ偓鐘嗏懇鍋撹伣鑴涢垾鐘嗗伈鎹楀嫧鈧妴鍋挌鍕ㄢ偓鐘嗗伈鎹楀嫧鈧妴鈶╁亾鎷ц剾閳ь優鍐b偓/1763651101">Զրույցս ակամա երկարեց ու էլի՝ մարդու՛ հետ եմ ուզում շարունակել
Զրույցս ակամա երկարեց ու էլի՝ մարդու՛ հետ եմ ուզում շարունակել

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի  բե­րա­նը
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը